20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աչքներս լույս, ևս մեկ արտահերթ է լինելու. ստորագրահավաք է

«Արդեն երկար ժամանակ ՀՀ-ում ծավալվում են լայն սպառման ապրանքների թանկացումներ, և դա մեծապես կախված է Հարկային օրենսգրքի հետ»,-այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առաջարկում են փետրվարի 16-ին ժամը 11:00-ին հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ անելու համար, ինչի համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

Փաշինյանը կոչ արեց այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են ստորագրել, այդ մասին ասել: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Աչքներս լույս, ևս մեկ արտահերթն է լինելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ