Լկտիներին պետք է պատժել. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս նորություններ չկան ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործից: ՛՛Մենք կշարունակենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները, որպեսզի Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնենք՛՛,-հավելեց նախարարը:
Նախարարն անդրադարձավ նաև սահմանային միջատեդերին՝ նշելով. ՛՛Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի կանխարգելենք սահմանի վրա զինված ուժի կիրառումը:
Փոքր տիպի խախտումներ, փոխհրաձգություններ կամ այլ տիպի ոտնձգությունները միշտ եղել են, բայց ձմռան ամիսներին դրանք կտրուկ նվազել են: Նվազել են նաև այն պատճառով, որ վերջին երկու ամիսների ընթացքում մենք բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել՛՛: