Հերոս Էդոն տատին մենակ թողեց. ցավոտ իրականությունն ու հերոսի ծննդյան տարեդարձը/տեսանյութ/
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի գերեզմանատան լռությունը խախտվեց հերոս Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված հուզիչ և ոգևորող արարողությամբ:
«Անմահության մարտիկներ» գրքի հեղինակ Աննա Կոստանյան իր սաների հետ միասին անակնկալ մատուցեցին հերոսի տատիկին՝ Կատյա Հայրապետյանին:
Աննա Կոստանյանի գիրքը պատմում է 145 հերոսների մասին, որոնց շարքերում է նաև Էդուարդը:Վաղ տարիքից տատ խնամքի տակ մնացած Էդուարդը սովոր էր կյանքի դժվարություններին:Համագյուղացիները հպարտությամբ են խոսում հերոսի մասին:
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Էդուարդն այսօր՝ փետրվարի 4-ին, կդառնար 23 տարեկան։
Միջոցառման գեղարվեստական մասը շարունակվեց Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
https://www.youtube.com/watch?v=AUmi_DYIruc&feature=youtu.be
Աննա Կոստանյանի ղեկավարած «Հայորդիք» խմբի սաները ասմունքեցին, «Հայ լաո» դուետը՝ Վարդան և Տիգրան Թադևոսյանները երաժշտական կատարումներ նվիրեցին: Արայիկ Գրիգորյանը ևս մի երգ նվիրեց Էդուարդ Հայրապետյանին:
https://www.youtube.com/watch?v=NgqweDk91m8&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=5pu0LSW-YBs&feature=youtu.be
2013թվականին զինծառայության զորակոչված Էդուարդը ծառայության անցավ ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Աննա Կոստանյանը հերոսի մասին խոսեց նրա գերեզմանաքարի մոտ: Գրողը երկխոսության մեջ էր մտել հավաքված բազմության հետ և թվում էր, թե ասելիքը հասնում է նաև Էդուարդին:
«Էդուարդը ինչպես մեր ժամանակի բոլոր հերոսները առաջ է քայլել՝ գիտակցված մահը անմահություն է գաղափարով: Ուստի մենք ապրողներս պարտավոր ենք ոչ մի վայրկյան անգամ չմոռանալ նրանց»,-նշեց Աննա Կոստանյանը:
Էդուարդի տատին սփոփելու և նրա ծնունդը շնորհավորելու էր եկել հայտնի ազատամարտիկ «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո)
2015թվ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995թ.), Արշակ Հարությունյանը (1995թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995թ. ) ՝ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։
Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով: