11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սիրիահայ համայնքը հիասթափված է Հռոմի պապից

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդները հիասթափություն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած այցից, գրում է “Hurriyet”-ը: Նրանց չի հաջողվել պապի օրակարգում ներառել նաեւ Սիրիայի խնդիրը եւ քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակը:

Հալեպի Հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ հայերի ընդունելությունը պապի մոտ սահմանափակ է եղել:  Նա նշել է, որ սիրիահայ քրիստոնյա համայնքը պետք է մնա տարածաշրջանում: “Մենք երբեւէ որեւէ հակամարտության չենք մասնակցել եւ չենք էլ մասնակցի”,-հայտարարել է նա:

Հակաամերիկյան ցույցերի պատճառ դարձած “Իսլամի անմեղությունը” ֆիլմը նա անվանել է “խայտառակություն”, որը նրա կարծիքով` կշարունակի բռնությունների պատճառ դառնալ տարածաշրջանում: Նա նաեւ ընդգծել է, որ Սիրիայում վտանգված են ոչ միայն քրիստոնյաները, այլ նաեւ մուսուլմանները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ