07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

”Ցեղակրոն՛՛ կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՔԿՀ վարչության լրատվության բաժնից:

՛՛Շանթ Հարությունյանի առողջական վիճակը բավարար է, ուղղակի հաշվի առնելով, որ նա դեկտեմբերի 24-ից գտնվում է հացադուլի մեջ, նրան այսօր ժամը 15-ին տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության և լինի բժիշկների հսկողության տակ՛՛,-ասացին լրատվության բաժնից:

Մեզ հայտնեցինք նաև, որ քրեակատարողական հիմնարկների վարչության հոգեբանները և Շանթ Հարությունյանի փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը հորդորում են դուրս գալ հացադուլից, սակայն նա չի լսում նրանց: ՛՛Եվ որպեսզի վիճակն ավելի չվատանա, նրան տեղափոխել են՛՛,-հավելեցին լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի հինգին Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ փորձեց հեղափոխություն իրականացնել: 

Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր, և արդեն երկու շաբաթ է՝ հացադուլ է անում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ