27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ապրում ենք ապոկալիպսիսի շրջանում. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (տեսանյութ)

«88-ին դեռ ելույթ եմ ունեցել հանրահավքում ու ասել, որ խորհրդային միության ԿԳԲ-ն մասնակցում է  շարժման հարման գործին, ու ես համարում էի, որ առանց անվտանգության համակարգի հնարավոր չէր դա: Գնահատականն այն էր, որ դա արվում էր, որպեսզի գորբաչովյան պերեստրոյկան փլվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակից:

Շարունակելով Մանուչարյանը հիշեց, որ  հենց այդ ժամանակ ընթացքի մեջ դրվեց փլուզման գործառույթն, ու հսկայական տառապանքներ սկսվեցին նույն Ադրբեջանում, Վրաստանում, այլ երկրներում, հետևանքներ եղան, որ մինչև այսօր չենք կարողանում շրջանցել: «Սիլվա Կապուտիկյան, Զորի Բալայան, Աբել Աղամբեկյան, Յուրի Մովսիսյան…նրանք կանգնած էին շարժման հիմքում: Առաջին հավաքն անկացվել է մեր դպրոցում՝ Մխիթար Սեբաստացիում, մեր դպրոցի ծնունդներն են Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք:  Մթնոլորտը հետևյալն էր՝ մտավորակությունը քննարկում էր հարցերը՝ կապված երկրի հեռանկարի հետ, ժողովրդի ապագայի հետ:

Բոլորին թվում է, թե դա արցախյան շարժում էր, ուրեմն Արցախի հարցն էր կենտրոնում, կար պետականության կայացման, ժողովրդավարության, նոր տնտեսության խնդիրը, բայց կար ավելի ֆունդամենտալ հարց, որ այս շարժումը դարձնում է մեր պատմության ամենակարևոր հարցերից մեկը. մարդկությունն անընդհատ քննարկում է մեկ հարց՝ ի վիճակի է արդյոք մարդը կանգնել կատարելության ճանապարհին, պատասխանն այսպիսին էր, որ հնարավոր է փոքր խմբերի միջավայրում, մեծ համակարգերում հնարավոր չէ: Եվ մենք ապացուցեինք, որ հնարավոր է»,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ մենք ապրում ենք ապոկալիպսիսի շրջանում, մենք լուծում ենք մեկ հարց՝ դա կլինի մարդկային հոգո՞ւմ, թե՞ կլինեն բոլոր պատերազմները, որոնք սպասվում են, ու այդ ամենը կարող է բերել նրան, որ մարդկությունն ուղղակի դադարի գոյություն ունենալուց, այս վիճակն իսլամում կոչվում է մեծ ջիհադ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ