Ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր. Կոստանյանը՝ ՄԻՊ-ին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(5)_1389262589.jpg)
՛՛Ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր, երևույթը չի լինում եթերային՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով ՄԻՊ-ի տարեվերջյան արտահերթ զեկույցը:
՛՛ Ինչ վերաբերում է մամուլում ներկայացված անուններին, ապա յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մենք մանրամասն տեղեկություններ ներկայացրինք և յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություն: Որևէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ուենցել կաշառքի փաստ, և այն հանգամանքը, որ փաստաբանն է ներկայացնելու իր դիրքորոշումը հարցի հետ կապված, նշվում է ընդամենը հետևյալը. քանի որ իմ կարծիքով որոշումն ապօրինի է, հետևաբար քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերևից հանձնարարված: Այսինքն` այդ հանգամանքների հետ կապված որևէ փաստ չունեն` չնայած նրան, որ ներկայացված բոլոր այդ հարցադրումների հետ կապված նյութեր նախապատրատվել են տարբեր մարմիններում և կայացվել են համապատասխան որոշումներ՛՛,-իր տեսակետը ներկայացրեց Կոստանյանը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցի՝ դատական համակարգում դատավորներին վճիռ կայացնելու համար կաշառքի չափը որոշվում է՝ հայցագնի 10 տոկոսից ելնելով:
Ըստ հարցումների, ՄԻՊ-ը պարզել է, որ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում՝ առաջին ատյանում-500-10.000, վերաքննիչ դատարանում 2.000-15.000, իսկ Վճռաբեկ դատարանում 10.000-50.0000 ԱՄՆ դոլար: