Կառավարությունը մի քանի առաջարկ է արել
Կառավարությունն այսօր նիստում քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով՝ նախագծի ընդունմամբ կվերացվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: