27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանադան Թուրքիային կոչ է արել հարգել մարդու և միջազգային իրավունքները

Կանադան մտահոգված է Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններով:

Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ Կանադայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել, որով Թուրքիային կոչ է արվում հարգել մարդու և միջազգային իրավունքները:

Մասնավորապես ասվում է, որ Կանադան ըմբռնումով է  մոտենում սեփական սահմանների անվտանգության համար Թուրքիայի ձեռնարկած քայլերին: Բայց դրա հետ մեկտեղ Կանադայի արտգործնախարարությունը Թուրքիային կոչ է անում անել ամեն հնարավորը խաղաղ բնակչության  և մարդու իրավունքների պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ