24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Արտուշ Գաբրիելյանին կանչեք, կարող ա ոգեւորվել ա, ոչ թե վիրավորվել ա….».«Ցռան մոզիի» գործով Պավլիկը հայտարարեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 2-ին շարունակվեց «Ցռան մոզի» գործով դատական նիստը: Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավորը սույն քրեական գործով կաշկանդված է։

Միջնորդությանը միացավ մյուս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը եւ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։

Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ։

Պավլիկ Մանուկյանը միջնորդության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր փաստաբանի ներկայացրած միջնորդությունը հիմնավոր է։ «Ես նայում եմ դիմացս նստած Սերգեյ Մարաբյան դատավորին ես տեսնում եմ մարդու, բայց ես չգիտեմ էդ մարդու գլխին ինչ օյին են բերելու մի քիչ հետո, բայց սեղանին դրված է իմ արժանապատվությունը. Արտուշ Գաբրիելյանին կանչեք, կարող ա ոգեւորվել ա, ոչ թե վիրավորվել ա….»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը։

Դատավորը պաշտպանական կողմին վստահեցրեց՝ ինքն անկողմնակալ է եւ այս գործով արդար դատավճիռ է կայացնելու։

Պաշտպանական կողմը քննարկելով իրենց ներկայացրած միջնորդությունը՝ որոշեց այն հանել։

 Ի դեպ, ցուցմունք տվող դատական կարգադրիչները   հայտարարել են, որ լսել են Պավլիկ Մանուկյանի հնչեցրած «Ցռան մոզի» գնահատականը, սակայն չեն կարող ասել՝ դատավորին, թե դատարանին է այն ուղղված եղել։

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ