27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը , որ կարգապահական վարույթ հարուցվի Արտուշ Գաբրիելյանի դեմ/տեսանյութ/

«Սասնա ծռերի» գործով Աշոտ Պետրսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում միջնորդեց դիմել Արդարադատության խորհուրդ և կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ:

«Միջնորդում եմ դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ կարգապահական վարույթ հարուցելու դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, ով ամբաստանյալների կամքին հակառակ հանրային պաշտպաններ է ներգրավվել նրանց շահերի պաշտպանության համար: Միջնորդում եմ  նաև դիմել գլխավոր դատախազին կարգապահական վարույթ իրականացնել գործով ներգրավված մեղադրողների նկատմամբ, որոնք տեսնում են, որ անձի սահմանադրական իրավունքը խախտվում է, սակայն ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Նաև միջնորդում եմ փաստաբանների պալատ դիմել և կարգապահական վարույթ իրականացնել այն հանրային պաշտպանների նկատմամբ, որոնք շարունակում են մնալ դատական նիստերի դահլիճում և ձևացնել, իբր պաշտպանում են Աշոտ Պետրոսյանի շահերը»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ