27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միգուցե ժամանակն է կանգ առնելու և ինչպես հարկն է խորհելու․․․

Հետադարձ հայացք գցելով մեր մի քանի հարյուր տարվա պատմությանը, փորձեցի որևէ տրամաբանական պատճառ գտնել հայոց այն մեծագույն կորուստների համար, որի պատճառով Մերձավոր Արևելքում հազարամյակներ ապրող հայկական էթնոսը ցեղասպանության ենթարկվեց և կարողացավ պետականություն ստեղծել իր բուն հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ընդամենը տասը տոկոսի վրա: Պատմության մեջ սա եզակի դեպք է. դժվար է գտնել մեկ ուրիշ ժողովորդ, որը այսքան մեծ ու անդառնալի կորստներ կրած լինի՝ թե տարածքի, թե մարդկային ռեսուրսների: Ժողովուրդ, որը կարողացել է դարեր շարունակ ստեղծել բարձր մշակույթ, գիր-գրականություն, աշխարհին տվել է մեծագույն մարդիկ, որոնց ավանդն անուրանալի է՝ հանկարծ ենթակվում է ցեղասպանության: Արդեն 19-րդ դարում Ապշերոնից մինչև Կոստանդնուպոլիս, Հյուսիսային Կովկասից մինչև Թավրիզ ամրացած, ապրող-արարող մի ժողովուրդ ցեղասպանության է ենթարկվում իրենից զարգացման մի քանի աստիճան ցածր գտնվող, աշիրաթներով ապրող, խաշնարած, մի մեխ խփելու անընդունակ ցեղախմբերի կողմից: Կատարվածը առանց որևէ կասկածի ունեցել է իր լրջագույն պատճառները, ինչի մասին մենք չենք մտածում, ամեն կերպ խուսափում ենք դրանց անդրադառնալուց և ընդամենը սահմանափակվում ենք զգացմունքային կոչերով՝ առանց լրջագույն հետևություններ անելու, սթափորեն խորհելու, պատճառները վեր հանելու ու ամենակարևորը՝ պատճառները վերացնելու:
Դատելով մեր այսօրվա վարքուբարքից գալիս եմ մի շատ պարզ եզրահանգման. միգուցե մեր մեջ դարերով համառորեն նստած-արմատացած-քարացած այսպես կոչված    «ՏՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ» մարմաջն է եղել մեր բոլոր դժբախտությունների պատճառը: Ոչ թե տուն պահելու ձգտումը, մղումը, այլ անհեթեթ մարմաջը, ինչին զոհաբերել ենք ու շարունակում ենք զոհաբերել ամեն ինչ:
Չենք հասկացել, որ պետք է լինել ոչ թե «տուն պահող», այլ պետք է լինել նա′և տուն պահող: «Տուն են պահում» և՛ հավաքարարը, և՛ ակադեմիկոսը, և՛ քաղաքական գործիչը, և տաքսու վարորդը, և՛ մանկավարժը, այսպես կոչված մտավորականը, պետական այրերը, և բոլորը: Արդյունքում   «տուն պահելը» դառնում է տնաքանդություն և երկրաքանդություն: «Տուն է պահում» և մի քանի հազար դրամով հոգին ծախող պարզ մարդը և միլիոններով հոգին ծախողը: Արդեն որևէ կասկած չկա,որ հենց այս վայ կարգախոսն է դարձել մեր բոլոր աղետների հիմնական պատճառը: Եթե յուրաքանչյուր տասից մեկը, կամ հարյուրից մեկը, կամ հազարից մեկը, կամ գոնը միլիոնից մեկը լիներ նա՛և տուն պահող, առանց որևէ կասկածի մենք կունենայինք բոլորովին ուրիշ և ընդարձակ սահմաններ, չէր լինի ազգակործան արտագաղթը, չէին լինի մեր գլխին եկած մեծագույն աղետները, կլինեինք Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ ու հզոր երկրներից մեկը և հանապազօրյա հացը օտար ափերում չէինք փնտրի: Միգուցե ժամանակն է կանգ առնելու և ինչպես հարկն է խորհելու:

Գագիկ Սարգսյանի      ֆեյսբուքյան գրառումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ