07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է

   Սույն թվականի հունվարի 31-ին Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի Շիկահող արգելոցի տեղամասի տեսուչը պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։  Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ և կարճ ժամանակ անց այծյամը սատկել է: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ