60-ամյա բնակչի դին փրկարարները հայտնաբերել են հյուրասենյակի հատակին
Հունվարի 31-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1958 թ. ծնված Ի. Ա.-ի դին: