11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Սարգսյանը պարզաբանել է ժամանակ խնդրելու պատճառը

ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ: Նա այստեղ անդրադարձել  է հարցին, թե ինչու է   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից մտածելու համար ժամանակ խնդրել:

«Մտածելու ընթացքում ես նաև մարդկանց հետ հանդիպելու կարիք ունեմ: Իսկ մտածելու համար ժամանակ խնդրելու համար մի քանի պատճառ ունեմ, որոնցից գոնե մեկը ձեզ հստակ ասեմ: Ապրիլից հետո, անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական, այնուհետև կիսանախագահական համակարգով, անցնում ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդներից: Կառավարման պարզության տեսանկյունից ամենապարզը նախագահական համակարգն է, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը թույլ կտա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ձևավորել, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծել իշխանության հակակշիռներ երկարաժամկետ հատվածի համար, ավելի արդիական է կառավարման խորհրդարանական համակարգը: Սակայն սա էլ չի նշանակում, որ հաջորդ օրն ամեն ինչ այլ է լինելու: Համենայնդեպս, հին ձևով չի լինի, սակայն նորը պետք է կառուցվի»,-պարզաբանել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկն ընդունելու պարագայում ինքը այդ պատասխանատու և պատվավոր բեռը տանելու է: «Իհարկե, նման բեռը տանելուց առաջ ցանկացած անհատ պետք է հիմնվի իր հոգևոր արժեքների, իր մշակույթի, իր հավատքի, տրամաբանության, կյանքի փորձի վրա, սակայն նաև ունենա որոշակի որակներ այլոց կարծիքը լսելու»,- հավելել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ