03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պատժամիջոցի ցուցակներ կան ոչ թե նրա համար, որ ՌԴ-ին չեն սիրում, ոչ. փրձագետ

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն առանձնապես չ կարևորում, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կան, որի մեջ չի բացառվում հայտնվեն նաև հայ գործարարները: Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Արմուտքի՝ ՌԴ-ին կործանելու ցանկությունը չէ, ինչպես ներկայացնում է ռուսական կողմը, այլ սա հետևանք է ՌԴ-ի գործողութունների, որոնք կատարում է Ուկրաինայում:

«Պատժամիջոցի ցուցակներ կան ոչ թե նրա համար, որ ՌԴ-ին չեն սիրում, ո՛չ, այլ նրա համար, որ ՌԴ-ն Ղրիմը զավթել է, Դոնեցկում ու Լուգանսկում էլ հիբրիդային պատերազմներ է վարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Իգիթյանը:

Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ Հայաստանը հնարավորինս զերծ մնա այդ պատժամիջոցների ազդեցությունից: «Հայաստանը պետք է հասկանա, թե Ռուսաստանն ինչու է պատժվում: Այստեղ պետք չէ վախենալ, թե Ռուսաստանը մեզ կպատժի, մենք պետք է մեր դիրքորոշումը հայտնենք, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանն են անում: Իսկ Հայաստանը ՌԴ-ը համարում է իր գրպանում գտնվող երկիր»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ