27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարեւորվել են նաեւ ընթացիկ տարում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթությունները, հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ գործողություններն ու ծրագրերը:

Անդրադառնալով խորհրդարանական փոխգործակցության առկա մակարդակին՝ կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցության առկա եղանակների փոխակերպմանը գործընկերության ձեւաչափի: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը եւ դրանց արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Սանդրա Կալնիետեի հետ: Քննարկվել են երկկողմ մակարդակում քաղաքական փոխգործակցության առաջնահերթությունները: Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համատեքստում կողմերը կարեւորել են սոցիալական բաղադրիչի ներառականության սկզբունքը: Ընդգծվել է նաեւ վստահության մթնոլորտի ապահովման գործում խորհրդարանական գործընկերության առաջնային դերը:

Բրյուսելյան քառօրյա այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ ԵԺԿ խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ ազգային խորհրդարաններում վավերացման սահուն գործընթացի ապահովումը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, խորհրդարանականների միջեւ արդյունավետ փոխգործակցությանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ