03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը՝ Իտալիայում Փաշինյանին փնտրելու մասին

01.07.2009 թ. Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook կայքի իր էջում գրել էր. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ