01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վազգենն ասաց՝ շեֆ ջան, ի՞նչ ես ասում, դու ինձ պատկերացնո՞ւմ ես Պուտինի հետ խոսելիս»

«Եթե հարմար են գտել այդ ձևով, ուրեմն անձի վրա մեծ վստահություն ունեն, որ անձն ընդունելի տեսակ է բոլոր խմբերի կողմից, և իրականում մեծ մասն հենց այդպես էլ գտնում է»,-Henaran.am -ի  հետ զրույցում ասաց  բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ խոսելով ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին: Բանաստեղծը նշեց, որ երբ Արմեն Սարգսյանը կարճատև ժամանակով եկավ վարչապետ, իրեն հրավիրեց և խնդրեց, որ հայեցակարգ գրի սփյուռքի մասին, որովհետև ինքը գիտեր, որ բանաստեղծը սփյուռքը լավ գիտի ու սփյուռքում  համատարած ընդունելություն ունի: «Բայց մինչև ես հայեցակարգը գրեցի, ինքը գնաց: Եթե այս անգամ էլ մտավորականների կարծիքը հաշվի չառնի, սխալ արած կլինի, կարծում եմ՝ այս անգամ էլ այդպես արդյունավետ կաշխատի»:

Ռազմիկ Դավոյանն ընդգծեց, որ այս պաշտոնը շատ խոցելի է, և ընդդիմադիր մեկը, որը հարաբերություն չի ունեցել Թրամփի, Պուտինի պես մարդկանց հետ խոսելու, Մակրոնի և նախորդ նախագահների հետ շփում  չի ունեցել, չի կարող ՀՀ նախագահ լինել: «Ես սա վերացական չեմ ասում, օրինակ, երբ Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջարկեց նախագահի համար, մենք 3 հոգով հանդիպեցինք իրեն: Ասացի՝ Վազգեն ջան, ինչի՞ դու չես ուզում նախագահ լինես, ասաց՝ շեֆ ջան, ի՞նչ ես ասում,  դու ինձ պատկերացնո՞ւմ ես Պուտինի հետ խոսելիս, ասեց՝ նման բան չկա, չի լինի, այդտեղ հատուկ պատրաստակամություն ու հատկանիշներ են ահրաժեշտ: Այդ բոլորն ունի Արմեն Սարգսյանը: 

Իսկ ներքաղաքական օրակարգին ու խնդիրներին էլ կծանոթանա, դա այնքան հեշտ է, կպատմենք, կծանոթանա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ