Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի կասկածանքով կան ձերբակալվածներ
Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին սպանության փորձ կատարելու դեպքի առնչությամբ, ԼՂՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը:
Նրանց պատկանող շինություններում եւ բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն եւ Ա.Ա.-ն:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն հրապարակվում: