Ինչ է խոստացել Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ին
Արմեն Սարգսյան-ՀՀԿ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ քննարկել են կրթության, մշակույթի, լեզվի պահպանման և այլ հարցեր և հետաքրքրվել են, թե ինքը ընտրվելուց հետո կպահպանի արդյոք այն բոլոր տրադիցիաները, որոնք եղել են միչ այժմ։
Արմեն Սարգսյանը խոստացել է մեծ ուշադրություն դարձնել ազգային փոքրամասնությունների խնդիրներին։
«Շատ լավ առաջարկություն է։ Նա կրթված է, լեզուներ գիտի, միջազգային հարցերի վերաբերյալ լավ պատկերացում ունի»։
Նա նաև հավելել է, որ խմբակցության մյուս պատգամավորները դրական են արտահայտվել Արմեն Սարգսյանի թեկնածությանը։