06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր խորհրդարանի տարածքային հանձնաժողովում դրվեց քննարկման: Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց՝ օրենքի նպատակն է սահմանել գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական սկզբունքները, ուղղությունները։ «Առաջարկվում է գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցությունը, այն է՝ փոխհատուցումը բնական աղետների կամ համաճարակների հետևանքով բերքի կորստի, գյուղատնտեսական կենդանիների անկման դեպքում սահմանել կորստի առնվազն 50 տոկոսի չափով»,-նշեց նա:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնալով վնասի 50% սուբսիդավորմանը, ասաց՝ որպես գյուղատնտեսության նախարար, կցանկանար 100% սուբսիդավորում, բայց հարց է առաջանում․ ի՞նչ միջոցներով։ «Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը պետք է օրենքով կարգավորվի: Իսկ 50 տոկոսը մտածված գրվել է: Որտեղի՞ց գումար, ասեմ․ սեղմված գազ եք թանկացրել, գնաճ կա։ Այդ գումարները գնում են բյուջե, դրանց մի մասով գյուղատնտեսությանը աջակցե՛ք, որպեսզի գյուղացին ունենա կայուն և տեսանելի աջակցություն»,- եզրափակեց Մելքումյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ