06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիլիջան-Իջևան ճանապարհին «Opel»–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա վիրավոր

Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի 91 MV 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ո.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ