08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը մնալու է բարձր պաշտոնի. փորձագետ

«Այն, որ Հայաստանը ստիպված եղավ մտնել ԵՏՄ, դա պարզ է և բոլորը գիտեն, թե դա ինչպես եղա, և դա նորություն չէր նաև ԵԽԽՎ-ում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ԵԽԽՎ-ում: Ըստ փորձագետի՝ Եվրամիությունն էլ շատ լավ գիտեն, թե ինչ ճնշումներ կան Հայաստանի վրա Ռուսաստանի դաշնության կողմից: 

Իգիթյանը մատնանշեց, որ Սերժ Սարգսյանը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարից. «Կոռուպցիայի դեմ պայքարից Սերժ Սարգսյանը շատ խոսեց, բայց մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի որևէ ազդեցիկ հաջողություն կամ առաջընթաց չկա»,-նկատեց Իգիթյանն ու հավելեց, որ այն, որ նախագահն ասում էր, որ այդ պայքարը երկարատև է լինելու, վկայում է նրա ապագա պլանների մասին՝ մնալ բարձր պաշտոնում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ