Գյուղնախարարն էլ չխախտեց ավանդույթը
Չխախտելով անադույթը՝ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ եւս այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զորանոցային պայմաններին, զրուցեց մարտիկների եւ սպաների հետ, շնորհակալություն հայտնեց նրանց դժվարին, բայց եւ պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խաղաղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները:
Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերին, նախարարը լավատեսորեն արտահայտվեց երկրի վաղվա օրվա վերաբերյալ, կարեւորելով յուրաքանչյուր զինվորի եւ յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը սահմանի անառիկության պահպանման եւ հայրենիքի հզորացման գործում:
“Հավատը սեփական ուժերի հանդեպ, լավատեսությունը, աներեր կամքն ու ոգին գործնական հայրենասիրության կարեւոր բաղադրիչներից են: Եվ ես ուրախ եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը, ժամանակակից սպառազինումից բացի, տիրապետում է նաեւ այս զենքերին”,- նշել է նախարարը: