04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Շնչառական ապարատները հանել են հիվանդների դեմքից…». պահանջում է պատժել «Արմենիա» ԲԿ տնօրենին

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի նախկին՝ հերթապահ բուժքույր Նինել Իվանյանը արդեն 14 տարի՝ կառավարության նիստի օրերին, բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նա պահանջում է հանդիպում կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Վահե Ստեփանյանի հետ:

Իվանյանը պահանջում է պատժել՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իրեն անվանարկելով աշխատանքից հեռացնելու համար.«« Շան նման» աշխատանքային գրքույկս հարամել է, գրել է անվստահություն, սա ինչ է նշանակում՝ գող եմ, ի՞նչ եմ: Շնչառական ապարատները հանել են հիվանդների դեմքից, որ ինձ բանտ նստացնեին, որ տունս ծախեին, երեխես էլ անտեր մնար: Ինձ պատճառած վնասը հասնում է մոտ 14 միլիոն դրամի՝ իմ հաշվարկով »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց բողոքող քաղաքացին:

«Ապօրինի ինձ աշխատանքից ազատել են: Տնօրենի՝ Գագիկ Գրիգորյանի, վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանի, և Սերգեյ Պողոսյանի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից ազատվել եմ ու մնչև վերջ պայքարելու եմ, յան չեմ տա»,-պնդեց Իվանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ