29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է  դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև փոխգործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից: 

            Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել,  և  կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ  Հայաստանը, լինելով  ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր,  շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են  սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: 

Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ