08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են բանակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն հարցում էինք հղել այն մասին, թե արդյոք դեսպան Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաև լրացուցիչ մի քանի այլ հարցեր: Երեկ դեսպանատնից պատասխան ենք ստացել, որում ասվում է, թե մեր հարցումը «չի առնչվում դեսպանության գործունեությանը, և, հետևաբար, այն փոխանցվելու է Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ, որը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կսկսի առաջիկա օրերին»։

Դեսպանատնից հայտնել են նաև, որ Ա. Սարգսյանը ներկայումս գտնվում է արձակուրդում։ Նշենք, որ նա Լոնդոն է վերադարձել հունվարի 22-ին, որտեղ նախապես պլանավորված հանդիպումներ ուներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին:

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա Ա. Սարգսյանի հետ աշխատել է դեռևս 1996-ին՝ նրա վարչապետության օրոք: Հ. Պետրոսյանը երկար տարիներ ղեկավարել է նաև ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի՝ լրատվամիջոցների և հանրության հետ կապերը: Ակնկալում ենք, որ դեսպանատան կողմից Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ փոխանցված մեր հարցման պատասխանը կստանանք օրենքով սահմանված ժամկետում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ