30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանը Ադրբեջանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրեւ թե ագրեսիայի եւ Խոջալուի իբրեւ թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ եւ «բոցաշունչ» հարցին, խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, եւ հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձեւերի խնդիր, որոնց իբրեւ թե չկատարման համար Բաքուն մեղադրում է Հայաստանին: Ընդ որում, Սարգսյանի պատասխանում կարեւոր էր այն, որ նա փորձեց հայկական դիրքերը, այսպես ասած, կամրջել այդ հարցում եւ մատնանշեց նախկին իշխանության դիվանագիտական հմտության հանգամանքը, ինչը, անկասկած, կարեւոր ազդակ էր առաջին հերթին միջազգային հանրությանն ու լսարանին՝ որպես Արցախի խնդրում հայկական պետականության որոշակի կուռ առանցքի արձանագրում, անգամ կարգավորման մոտեցումների վերաբերյալ տարբերության պարագայում:

Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությանը հղված ազդակների մասով Սերժ Սարգսյանը գոնե նվազագույն անհրաժեշտության մասով դիպուկ էր ու բավականին ամուր: Այստեղ թերեւս խնդիրը, որ ուշադրության է արժանի, այլ տեղ է: Առանձին վերապահումներով, հաճախ նույնիսկ կոնցեպտուալ տարբերություններով, այդուհանդերձ, հայկական պետականության քառորդ դարի, հատկապես արցախյան պատերազմից հետո անցած երկու տասնամյակի ընթացքում Երեւանն իր դիվանագիտության հարցում կարողացել է ապահովել նվազագույն մի շեմ, որից չի իջել երբեք եւ գործնականում կարողացել է կարեւոր նշաձող ապահովել միջազգային հանրությանն ուղղված մեսիջներում: Որպես կանոն, Հայաստանի առաջին դեմքերը միջազգային հարթակներում բավական դիպուկ, հանգամանալից եւ փաստարկված հակադարձել են ադրբեջանական հարցադրումները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ