19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հոկտեմբերին աշխարհի պետությունների գրեթե կեսը կլինի Երևանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում է հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որը ամենախոշոր իրադարձությունը կլինի, որը կազմակերպում է Հայաստանը:

«Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը ֆրանսիական L’Express պարբերականին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվաբանական համայնք է, այլ առաջին հերթին արժեքների համայնք:

«Դա մարդկության կոնցեպցիա է՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա: Ավելին՝ կարգախոսը, որը մենք ընտրել ենք՝ հետևյալն է. «Համատեղ կյանք»: Դա նշանակում է հիմնական ազատությունների հարգանք, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, տղամարդկանց և կանանց հավասարություն, առաջնային ուշադրություն երիտասարդությանը», – ասել է Ս.Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական մեծ ֆորում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ