05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որքան են թանկացել բենզինը, գազը և դիզելային վառելիքը

«Այս տարվա ընթացքում սոցիալական նշանակության կարևոր ապրանքային շուկաներից, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, 3 ապրանքների գծով են բարձրացումներ տեղի ունեցել: Դա բենզինն է, գազը և դիզելային վառելիքը: Մեր գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումները հիմնականում պայմանավորված են  հարկային փոփոխություններով: Տարվա սկզբին բենզինը թանկացել է 20 դրամով, ևս 20 դրամով բնական գազը, որն ավտոմեքենաների լիցքավորման համար է, և 60 դրամով դիզելային վառելիք»,–այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ բենզինի և գազի գծով թանկացումները պայմանավորված են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումով, իսկ դիզելային վառելիքի դեպքում, ճիշտ է, ակցիզային հարկի գծով դրույքաչափը նվազել է, սակայն դրա փոխարեն ավելացված արժեքի հարկի տիրույթ է մտել, որը բերել է  համապատասխան գների բարձրացման: 

Նա ասաց, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ  մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող թողնել մեր երկրում գնագոյացման վրա, քանի որ մեկ միասնական տնտեսական տարածքում ենք գտնվում: 

Արտակ Շաբոյանի խոսքով սոցիալական նշանակության ապրանքների գծով մաքսատուրքների փոփոխությունը նախատեսվում է 1-4%-ի չափով և դա 4, 5 ապրանքների գծով է՝ ինչպես օրինակ կաթնամթերքը, ձեթը, ձուկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ