09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացում չի լինելու

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանն այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված լսումներին տեղեկացրեց, որ ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացում չի լինելու՝ կապված դիվզառելիքի գնի բարձրացման հետ:

«Հաշվի են առնվել ինքնարժեքի այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի և քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային և այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը և այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղևորի հաշվարկով կնվազեն 8 դրամով, միկրոավտուբուսային փոխադրումների գները՝ 3 դրամով:

Արդյո՞ք գործող փոփոխությունները կարող են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման։ Եթե շատ կարճ ամփոփենք, ապա երկու դեպքում էլ պատասխանը ոչ է»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ