Երկարաձգվել է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։
Հիշեցնենք, որ ՀԵՀ-ը, ՀՀ կառավարության աջակցությամբ, նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• 3։4 չափսի լուսանկար
• զինվորական գրքույկի պատճենը
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։
Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։
Այլ հարցերի համար զանգահարել 010567922: