04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բենզինի գինը ներդաշնակ է միջզգային շուկային. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ գնաճը վերահսկելի է: «Ի սկզբանե, դեռ երկու տարի առաջ նախընտրական շրջանում հայտարարել ենք, որ արհեստական քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չենք ներկայացնելու, որ հանրության վստահությունը շահենք: Անընդհատ խոսում ենք, որ արտաքին պարտքի մարման հետ համաչափ բարձրացնենք թոշակները, աշխատավարձերը, իսկ միայն հարկերի իջեցումով նման քաղաքականություն տանելը հնարավոր չի»,-այսօր Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ վաղը խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու գնաճի վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀԿ-ականը նկատեց, որ  տարաշաշրջանի բոլոր երկրներում գնաճն ավելի շատ է:

«Բենզինի շատ ավելի բարձր գներ ենք ունեցել, մենք դրա մասին չենք խոսում նույնիսկ, բենզինի գինը ներդաշնակ է միջազգային շուկային»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ