03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կիսախարխուլ գազելները վտանգավոր են մարդկանց կյանքի համար

Տրանսպորտի ոլորտում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն վաղուց կար, կիսախարխուլ գազելները ոչ միայն վտանգավոր են մարդկանց կյանքի համար, այլ դրանցով երթևեկելը խիստ անհարմար է։ Խոսքս միայն Երևան քաղաքի մասին չէ։ Հայաստանում կան համայնքներ, որտեղ տրանսպորտ ընդհանրապես չի աշխատում, քանզի մրցույթ շահող չկա, այն տնտեսապես շահավետ չէ։ Ստացվում է, որ խաղի ներկա կանոններով փոքր գյուղերի բնակիչները զրկված են տրանսպորտից, իսկ փոփոխությունները, որոնց մի թեթև ծանոթ եմ, հնարավորություն կտան ամբողջ Հայաստանը կապելու մեկ ցանցով։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա ցանցն արդիականացնելու ծրագիրը հաստատ ավելի լավը կլինի, քան կա այսօր, ոչ մի մեծ քաղաքում երթուղայինը փոքր թաղամասեր չի մտնում, այլ անցնում է հիմնական փողոցներով ու միայն այդպես կարելի է կանոնակարգել տրանսպորտի աշխատանքը։ Գիշերը կպակասեն, շարժակազմերը՝ ևս, բայց կլինեն հստակ ժամեր ու քաղաքակիրթ ուղևորափոխադրում։ Թե չէ ամբողջ երկիրն էժան մեքենաներ են ու տաքսիներ, այլ տարբերակ չկար՝ վատ տրանսպորտային ցանցը ստիպում էր մարդկանց մեքենա գնել կամ օգտվել տաքսի ծառայություններից:

Զոհրաբ Եգանյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ