05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Գագիկ Հարությունյանը շատ լուրջ կենսագրություն ունի հենց այդ ոլորտում»

«Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք վաղը, վարչապետի թեկնածուի հարցը կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, որովհետև դա է պահանջում մեր օրենսդրությունը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուի հարցը քննարկել դեռ պետք է ընտրվի երկրի 4-րդ նախագահը, բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրություն պիտի լինի, Դատական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, մեծ օրենսդրական աշխատանք է կատարվելու՝ ելնելով Սահմանադրությունից:

Հարցին, թե բացառում է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, նա պատասխանեց. «Չեմ բացառում, չենք քննարկել, չեմ բացառում, որովհետև չենք քննարկել:

Նա շատ լուրջ կենսագրություն ունի հենց այդ ոլորտում»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ