27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացմանը նվիրված հանդիպում-քննարկում։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչություների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։

Քննարկվել են «Կորյուն» ռազմամարզական խաղերի մինչ այս անցկացված՝ դպրոցական և տարածքային փուլերին առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ առաջիկա մարզային և հանրապետական փուլերը պատշաճ անցկացնելու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների հայրենասիրական դաստիարակության, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

«Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ուժերն են չափում «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ