30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բա այդպես ո՞նց կլինի, ո՞նց որոշենք՝ ճիշտ է, սխալ է. վարչապետը՝ փոխնախարարին

Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի հեղինակած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ փոխնախարարի՝ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ ծրագրերի միջոցով:

«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում»,-ասաց փոխնախարարը: Ռոբերտ Մակարյանը նշեց, որ սա բավականին խնդրահարուց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից: Նա ընդգծեց, որ առաջակվող նախագիծը համարում են ոչ նպատակահարմար:

«Իսկ երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ»,-հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Փոխնախարարի բացասական պատասխանից հետո վարչապետն արձագանքեց. «Բա այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք, բոլորին փող տանք, եկեք, բոլոր հարկերը ազատենք, եթե տակը հաշվարկ չկա, ո՞նց որոշենք՝ ճիշտ է, սխալ է, գուցե էդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշներ ձևակերպենք, հը՞ն»,-հարցրեց վարչապետը, ապա ավելացրեց. «Համենայնդեպս, մի հատ նայեք, որովհետև ըտենց կարող է շատ պոպուլիստական , ռեգուլյար առաջարկություններ ստանանք էլի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ