Լեւոն Յոլյանը ուզում է կրկին նախարար դառնալ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին: Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ:
Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազդեցությամբ եւ լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն ուզում է ղեկավար լինել մի տեղ, որտեղ կան ազդեցության իրական լծակներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում