04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը. քաղտեխնոլոգ

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով կլինի հաջորդ վարչապետը, նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ գործիչը: «Ինձ համար անհասկանալի է այդ մեդիադաշտում դրա վերաբերյալ տարակուսական քննարկումները, որովհետև թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե վերլուծաբանները, թե քաղաքագետները անընդհատ հայտարարել են, որ դա «Հանրապետական» կուսակցության ներքին գործն է, և բացի ՀՀԿ-ից, այլ ուժեր չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ հիմնական քաղաքական գործընթացները սկսվելու են ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ կսկսվի նոր քաղաքական ցիկլի մեկնարկը: «Այս պարագայում ընդդիմության յուրաքանչյուր հատված խնդիր ունի ֆիքսելու իր լիդերությունը քաղաքական դաշտում»,- ասաց Քոչարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ