03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երկուսից ո՞ւմ հարսանիքին է մասնակցել էլիտան. Հրապարակ

Ըստ  “Հրապարակ”-ի,  շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր:

“ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջան չէր արել հասնել Գորիս` մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին:

Լիսկայի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում:

Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր՝ երգչուհի Լուսինայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, տիկին Հրանուշը, խորհրդարանական գեներալիտետն ու լիքը հեղինակություններ ՀՀ-ից եւ ՌԴ-ից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երկու հարսանիքներին մասնակցելու հրավեր է ունեցել, ոչ մեկին չի մասնակցել: Իսկ ահա “մասնավոր այցով” գործուղման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը նույն օրն ինքնաթիռից արագ իջել է ու տրապից “նա բալ”` խնամու ուրախությանն է մեկնել:

Քոչարյանը նույնպես չի մասնակցել այդ հարսանիքին, չնայած որդին՝ Լեւոնը, փեսացուի քավորն է եղել: Պատճառներն անչափ տրիվիալ են. բացի այն բանից, որ չի ցանկացել նույն օդը շնչել “կոնկուրենտ ֆիրմայի” հետ, նա Մոսկվայից Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 23-ին:

Դարձյալ տրիվիալ  պատճառով, սեպտեմբերի 21-ին նա “չի կարող” լինել Հայաստանում, այլապես ստիպված պետք է լինի մասնակցել Անկախության տոնին, որին սովորաբար երբեք չի մասնակցում:

 

Պատճառը թերեւս այն չէ, որ արհամարհում է այդ տոնը, այլ շարքայինի կարգավիճակում չի ցանկանում լինել: Մնում է հավելել, որ Մանուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել “Օջախում”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ