Փոխանակ ստվերը կրճատեն, սպիտակ դաշտին են հարվածում. Կ. Վարդանյան (տեսանյութ)
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ եկամտահարկի ավելացումը կտրուկ ազդում է ՏՏ ոլորտի աշխատակիցների վրա: «Մենք ժամանակին ահազանգել ենք, որ այդպիսի բան չի կարելի անեմ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: Վարդանյանը նկատեց, որ փոխանակ ստվերային դաշտը կրճատվի, որոշում է ընդունվել հարվածել սպիտակ դաշտին:
«Քանի որ ստվերային դաշտն ուղղակի կապված է իշխանության հետ, նրանք ստվերային դաշտին չեն կպչում ու հայացքն ուղղում են սպիտակ դաշտի վրա»,-ասաց նա: