09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 16-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Քարավանատան» մոտակայքում, «BMW» մակնիշի IR 098 AN պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրաբեջ Բենզաթ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի IR 098 AN պետհամարանիշի ավտոմեքենան և ուղեկցել մինչև Վայք քաղաք, որտեղից մինչև Երևան-Մեղրի ավոտճանապարհի «Զանգեր» կոչվող հատված շարունակել է ուղեկցել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ռշտունու գլխավորությամբ, այնուհետև ավտոմեքենան շարունակել է իր ընթացքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ