04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ելքը» պատրաստ է նաև իշխանափոխության գնալ (տեսանյութ)

 ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հունվարի 19-ին «Ելքի» կազմակերպած երթը լուրջ հետևանքներ կունենա: «Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, ըստ էության այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը դիրքրոոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում թանկացումներին, քարտ բլանշ են տվել իրենց այդ պրոցեսներն իրականացնելու, գործուն քայլեր չձեռնարկելու համար: Մենք հստակ ուզում ենք, որ դա հասկանալի լինի, որ թանկացումների հետագա ծավալումը կասեցնելը քաղաքական պահանջ է»,-այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ տներում արտահայտված պասիվ դժգոհությունը լծակ չէ, որ կարողանան ՀՀԿ-ին ստիպել գնալ զիջումների, միայն եթե կարողանան ի ցույց դնել այդ պահանջը, այդպես կկարողանան հաջողության հասնել:

«Մենք առաջ ենք քաշում շատ հստակ պահանջ՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություն, նաև ներկայացնում, թե ինչպես ենք պատկերացնում այդ պահանջի ի կատար ածումը»,-հավելեց նա:

Փաշինյանն ասաց, որ եթե հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու պահանջ դնեն, իրենք այդ ժողովրդի հետ կգան խորհրդարան ու կպահանջեն, որ հրապարակային խոստանան, որ զիջումներ են լինելու:

Հարցին, թե եթե ժողովուրդը երթի արդյունքում դնի նաև իշխանափոխության պահանջ, «Ելքը» պատրաստ է առաջնորդել այդ շարժումը, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ մեր կողմից ասվածը անհամեստ լինի, բայց «Ելքն» այն քաղաքական ուժն է, որ ունի և՛ մանդատ, և՛ քաղաքական ու բարոյական իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ