04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օրենքը և Սահմանադրությունը չեն պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել. Շարմազանով (տեսանյութ)

«Մամուլի բոլոր հրապարակումները՝ կապված ԱԺ նախագահի հետ անգրագետ են: Եթե Սահմանադրությունը պարտադրում է, որպեսզի մենք նոր կառավարություն ընտրենք, ապա Ազգային ժողովի հետ կապված որևէ պարտադրանք չկա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անկախ նրանից ապրիլին ինչպիսի կառավարություն կընտրվի, օրենքը և Սահմանադրությունը չեն պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել։ Դրա համար ավելի ճիշտ կլինի կարդալ Սահմանադրության պահանջը նայել, նոր նման հրապարակումներով հանդես գալ», – նշեց նա։ Մամուլում իշխող մեծամասնության նախագահի հավանական թեկնածուներից շրջանառվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ