02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ փոփոխություններ. «Ելքը» պահանջում է

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեցին 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրհներգից հետո Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ հունվարի 23-ին խորհրդարանում պետք է քննարկում լինի վերջին շրջանի թանկացումների վերաբերյալ, ինչին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել: ԱԺ նախագահը հորդորեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կազմակերպել այդ աշխատանքները:

Նա նշեց, որ քննարկումներ կլինեն առանձին ապրանքների թանկացումների հետ կապված:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ տպավորություն է, թե իբր թե ՀՀԿ-ականները նոր են իմացել թանկացումների մասին և ուզում են ինչ-որ բան անել: «Երբ թանկացնում էիք, չէի՞ք մտածում, որ ահդ թանկացումներն ունենալու են դոմինոյի էֆեկտ»,-ասաց նա, ապա հավելեց, որ պետք է ընդամենը «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարել: Նա նաև հիշեցրեց, որ թանկացումների դեմ «Ելքը» երթ է կազմակերպում հունվարի 19-ին: «Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, դա շատ ակնհայտ է»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս ամենից խուսափելու միակ միջոցը հրատապ փոփոխություններ կատարելն է «Հարկային օրենսգրքում»: Նա հայտարարեց, որ մեծամասնությունը չի պատրաստվում, սակայն, փոփոխություններ կատարել, այնպես որ միակ ելքը համարեց փողոց դուրս գալը ու կոչ արեց մասնակցել իրենց երթին: 

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ մտքերի փոխանակության ժամը չէր իրականում, ինքն ուղղակի չզրկեց պատգամավորներին արտահայտվելու իրավունքից, նա հորդորեց բոլոր մտահոգությունները հնչեցնել լսումների ժամանակ, որպեսզի բոլորով միասին առաջնորդվեն խնդիրների լուծման ճանապարհով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ