03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն:

 Խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ  կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը:

Քննարկվել են Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագիրը, մասնավորապես՝ ներդրումային նոր ծրագրերի ձևավորման  և ֆինանսական միջոցների ներգրավման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին:

Առաջարկվել է բացի արդեն սահմանված ծրագրերից, իրականացնել Ջերմուկ քաղաքի զբոսայգու բարեկարգումը: Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին:

Խորհրդակցության  ավարտին յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվել է հստակ ժամանակացույց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ