02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունվարի 13-ին հայոց եկեղեցին նշում է ոչ թե Հին Նոր տարին, այլ Տեր Հիսուսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ը  հավատացյալների, հայոց եկեղեցու համար   ոչ թե Հին Նոր տարին, այլ Տեր Հիսուսի անվանակոչության տոնը նշելու առիթ է․ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանը
 Նա շեշտեց՝  թեև Հին Նոր տարին թեև նշվում է որոշ պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, բայց, այնուամենայնիվ, հարկ է հիշել՝ հայոց եկեղեցին Նոր տարին նշում է հունվարի մեկին։ Իսկ ահա հունվարի 13-ը հայոց եկեղեցում բոլորովին այլ խորհուրդ ունի։

«Մեզ համար՝ հայոց եկեղեցում հունվարի 13-ը մեր Տեր Հիուսի անվանակոչության տոնն է։ Այսինքն՝ Հունվարի 13-ը մեզ համար ոչ թե Հին Նոր տարին նշելու առիթ է, այլ Տեր Հիսուսի անվանակոչության տոնը նշելու առիթ։ Հայ առաքելական եկեղեցին Նոր Տարին նշում է հունվարի մեկին», – ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ նշելով՝ հունվարի 13-ին տոնական ուտեստները կարող են լինել մեր ավանդական ուտեստները, քանի որ օրը պահոց օր չէ, այսինքն՝ կարելի է ուտել նաև կենդանական ծագում ունեցող ուտեստներ։

«Ամեն դեպքում, խորհուրդ կտամ հունվարի 13-ին օրն անցկացնել եկեղեցում։ Ավելի ճիշտ կլինի եկեղեցում նշել տոնը, ոչ թե լիուլի սեղանների առաջ», – նշեց բանախոսը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ