28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրոպայի հոգեւոր առաջնորդները պաշտոնական գրություն են ուղղել Գարեգին Բ-ին

Սաֆրով Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:

Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման հարցը:

ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը:

Այս մասին Henaran.am-ին փոխանցում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ