08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերը» ըմբոստանում են դատարանում. լարված իրավիճակ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը բավականին լարված ընթացք ունի: Ամբաստանյալները հրաժարվում են նիստին մասնակցել, քանի դեռ դատավոր Մեսրոպ Մակյանը լուծում չի տվել Արմեն Բիլյանի խնդրին:

Հիշեցնենք, որ Բիլյանը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է, այսօր նիստի մեկնարկին նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ նիստն ընդմիջվել:

«Սասնա Ծռերի» անդամները դատարանում հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից եւ պատրաստվում են լքել նիստերի դահլիճը:

Նախ դահլիճից հեռացան Գագիկ Եղիազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արեգ Կյուրեղյանը:

Դատավորը դատական սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ: 

Նիստերի դահլիճը լքեց նաեւ դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանը: 

 Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ